19:58  ,  11 փետրվարի, 2020

ԵԱ. Գեւորգ Ղարիբյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայգիսալուին:

Ղարիբյանը հաղթանակի հասավ ժամանակից շուտ եւ դուրս եկավ եզրափակիչ:

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փայլուն հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0):

Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան փետրվարի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում