17:33  ,  11 փետրվարի, 2020

ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին

Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

97 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդմին: Օլիմպիական չեմպիոնը գոտեմարտը սկսեց մեծ ակտիվությամբ: Գոտեմարտի ընթացքում թուրք ըմբիշը պարբերաբար հրահրում եւ գլխով հարվածում էր Արթուրին, ինչը հունից հանեց հայ ըմբիշին: Գորգի մրցավարը զսպեց երկու ըմբիշներին:

Թուրք ըմբիշը կոպիտ գոտեմարտելու եւ ոչ սպորտային վարքի համար նկատողություն ստացավ գորգի մրցավարից, որը երկու միավոր ավելացրեց Արթուր Ալեքսանյանի հաշվին:

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում