21:13  ,  10 փետրվարի, 2020

«Լոռին» հայտարարել է նոր ձեռքբերման մասին

Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել Վահագն Այվազյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը Դիլիջանի «Իմպուլսում» եւ «Ուրարտուում», ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Օմանի «Ալ-Նասր Սալալահ» ակումբում։

Այվազյանը Հայաստանի չեմպիոն է, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նրա հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում