16:03  ,  10 փետրվարի, 2020

Զինեդին Զիդան․ Լուկա Յովիչն ուներ այդ գոլի կարիքը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արքայական թիմի սերբ հարձակվող Լուկա Յովիչի մասին, որը գոլի հեղինակ էր դարձել «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի արտագնա հանդիպման ավելացված ժամանակում։ «Ռեալը» հաղթել էր 4։1 հաշվով։

«Յովիչն ուներ այդ գոլի կարիքը։ Նա զուտ հարձակվող է։ Նույնիսկ եթե Լուկան լավ է խաղում, նա դժգոհ է մնում մինչեւ գոլ չխփի»,- Զինեդին Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

22-ամյա Լուկա Յովիչն անցած ամռանն է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվել Մադրիդ 60 միլիոն եվրոյով, ինչը ռեկորդային է գերմանական ակումբի համար։

Իսպանիայի առաջնության 15 խաղում Յովիչն անցկացրել է 391 րոպե, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ»՝ 1։4 (տեսանյութ)

Գարսիա Ունայ, 14 - Իսկո, 33, Սերխիո Ռամոս, 38, Լուկաս Վասկես, 85, Լուկա Յովիչ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում