17:14  ,  8 փետրվարի, 2020

Կակա. Հրաշալի է տեսնել՝ ինչպես է տրամադրված Իբրահիմովիչը

Իտալական «Միլանի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է միլանյան ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Շատ ուրախ եմ Իբրահիմովիչի համար: Հրաշալի է տեսնել՝ ինչպես է նա տրամադրված:

Տարիքը չի խանգարում Իբրահիմովիչին բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել և օգնել իր թիմին հաղթանակներ տանել»,- 37-ամյա Կակայի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Կական «Միլանում» հանդես է եկել 2003-2009 և 2013-2014 թվականներին:

38-ամյա Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիր է կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և իտալական թիմի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում