09:09  ,  5 փետրվարի, 2020

#Corner. Մխիթարյանը և Ադամյանը լավագույնն են, «Նյուքասլի» ֆուտբոլիստը` «Արարատ-Արմենիայում», Մարադոնան գովել է Բալեկյանին

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 63-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների ամփոփմամբ։

Հենրիխ Մխիթարյանը 9-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը՝ 5-րդ անգամ լավագույն մարզիչ։ Մխիթարյանը վնասվածքից հետո մոտ է «Ռոմայի» կազմ վերադառնալուն, Սարգիս Ադամյանը դարձյալ ճանաչվեց գերմանական «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

#Corner-ը պատրաստել է հետաքրքիր ռեպորտաժ «Ալաշկերտ» - «Արմավիր» (Ռուսաստան) ստուգողական խաղի շուրջ։ Անգլիական «Նյուքասլի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի չեմպիոն Յոան Գուֆրանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»։

#Corner-ը ներկայացնում է հայկական ակումբների ամենանշանակալի տրանսֆերներն ու ստուգողական հանդիպումները։

Լեգենդար Դիեգո Մարադոնան տպավորված է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղով, Վահան Բիչախչյանը աչքի է ընկել «Ժիլինայում», Ալեքսանդր Կարապետյանը սովորում է հայերեն։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը գերազանց հանդես եկավ Բելգիայում անցկացված ընտրական մրցաշարում եւ նվաճեց Եվրո-2022-ի ընտրական առաջին փուլի փլեյ-օֆֆի անցումային հանդիպումների ուղեգիր։

Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով