09:09 5 փետրվարի, 2020NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 63-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների ամփոփմամբ։
Հենրիխ Մխիթարյանը 9-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը՝ 5-րդ անգամ լավագույն մարզիչ։ Մխիթարյանը վնասվածքից հետո մոտ է «Ռոմայի» կազմ վերադառնալուն, Սարգիս Ադամյանը դարձյալ ճանաչվեց գերմանական «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
#Corner-ը պատրաստել է հետաքրքիր ռեպորտաժ «Ալաշկերտ» - «Արմավիր» (Ռուսաստան) ստուգողական խաղի շուրջ։ Անգլիական «Նյուքասլի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի չեմպիոն Յոան Գուֆրանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»։
#Corner-ը ներկայացնում է հայկական ակումբների ամենանշանակալի տրանսֆերներն ու ստուգողական հանդիպումները։
Լեգենդար Դիեգո Մարադոնան տպավորված է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղով, Վահան Բիչախչյանը աչքի է ընկել «Ժիլինայում», Ալեքսանդր Կարապետյանը սովորում է հայերեն։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը գերազանց հանդես եկավ Բելգիայում անցկացված ընտրական մրցաշարում եւ նվաճեց Եվրո-2022-ի ընտրական առաջին փուլի փլեյ-օֆֆի անցումային հանդիպումների ուղեգիր։
Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։
Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.