23:23  ,  3 փետրվարի, 2020

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցներն անցումային խաղերում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի հիմնական խմբայի փուլի անցումային խաղերում իր մրցակցի անունը կիմանա փետրվարի 13-ին, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցներն են Իսրայելը, Սան Մարինոն, Բուլղարիան, Անգլիան, Թուրքիան և Շվեյցարիան:

Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 8-ին և 15-ին: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբում պարտվեց Բելգիային, հաղթեց Չեռնոգորիային և ոչ ոքի խաղաց Շոտլանդիայի հետ: Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավեց երկրորդ տեղը և նվաճեց հիմնական խմբային փուլի ուղեգրի համար անցումային հանդիպումների մասնակցելու իրավունք։

Անցումային հանդիպումներին կմասնակցեն 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած լավագույն 5 հավաքականները։ Անցումային հանդիպումներում առավելության դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2022-ի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում