16:43  +04,  3 փետրվարի, 2020

Բռնցքամարտի Հայաստանի երկու հավաքական մասնակցում է հավաքների

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը  մեկնել է Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաք, որտեղ համատեղ հավաք կանցկացնի Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի թիմերի հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Թիմի գլխավոր մարզիչն է Ռաֆայել Մեհրաբյանը։ Հավաքին մասնակցում են Արթուր Հովհաննիսյանը  (52 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը  (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը  (69 կգ), Արմեն Մաշակալյանը  (69 կգ), Արման Դարչինյանը  (75 կգ), Գոռ Ներսիսյանը  (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) ու Գուրգեն Մադոյանը  (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):

Հայաստանի թիմը մարտի 14-24-ը Լոնդոնում եւ մայիսի 13-24-ը Փարիզում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ երկրորդ մարզիչ Պավլիկ Ղարսլյանի ղեկավարությամբ սկսել է երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանն ուղղված հավաքին մասնակցում է 23 բռնցքամարտիկ: Հաջորդ հավաքը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: