20:02  ,  31 հունվարի, 2020

«Ռոմայի» հայտացուցակը «Սասուոլոյի» դեմ խաղին

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Սասուոլոյին»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է իր թիմի հայտացուցակը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել հայտացուցակից:

«Սասուոլո» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին Երևանի ժամանակով 23:45-ին:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը հույս էր հայտնել, որ հաջորդ շաբաթ կկարողանա խաղադաշտ վերադառնալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում