16:14  ,  31 հունվարի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Հույս ունեմ հաջորդ շաբաթ վերադառնալ կազմ

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել հաջորդ շաբաթ վերադառնալ պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի կազմ։

Այդ մասին նա ասել է «Ռոմայի» երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է laroma24.it-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի վնասվածքից հետո եւ մասնակցում է «Ռոմայի» ընդհանուր խմբի մարզումներին, սակայն դեռ չի հայտնվում թիմի հայտացուցակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով