Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուին, հաղորդում է 90Min.com-ը։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը փոխարինող է փնտրում անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որի վերադարձը վիրահատությունից հետո սպասվում է մայիսին։
Ժիրուին ձեռք բերելու մտադրություն ունի նաեւ Միլանի «Ինտերը», սակայն իտալական եւ անգլիական ակումբների բանակցությունները արդյունք չեն տալիս։
33-ամյա Ժիրուն քիչ խաղաժամանակ է ստանում անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմում եւ վճռական է տրամադրված փոխել ակումբը, որպեսզի լավ մարզավիճակում մոտենա Եվրո-2020-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի