22:52  ,  26 հունվարի, 2020

«Լիվերպուլը» չհաղթեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շրուսբերիին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» չկարողացավ առավելության հասնել երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շրուսբերի Թաունին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ շոտլանդացի հարձակվող Ջեյսոն Քամինգսը։ «Լիվերպուլից» աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը։ Մեկ գոլ էլ «Շրուսբերի Թաունը» ուղարկեց սեփական դարպասը։

Թիմերը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կանցկացնեն երկրորդ հանդիպում։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Շրուսբերի Թաուն» - «Լիվերպուլ»՝ 2։2 (տեսանյութ)

Ջեյսոն Քամինգս, 65, 75 - Քյորթիս Ջոնս, 15, Դոնալդ Լավ, 46, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում