22:52 26 հունվարի, 2020Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» չկարողացավ առավելության հասնել երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շրուսբերի Թաունին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ շոտլանդացի հարձակվող Ջեյսոն Քամինգսը։ «Լիվերպուլից» աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը։ Մեկ գոլ էլ «Շրուսբերի Թաունը» ուղարկեց սեփական դարպասը։
Թիմերը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կանցկացնեն երկրորդ հանդիպում։
Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ
«Շրուսբերի Թաուն» - «Լիվերպուլ»՝ 2։2 (տեսանյութ)
Ջեյսոն Քամինգս, 65, 75 - Քյորթիս Ջոնս, 15, Դոնալդ Լավ, 46, ինքնագոլ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.