18:51  +04,  26 հունվարի, 2020

Անգլիայի Գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Ֆուլհեմից»՝ 4։0

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկան Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն ու պորտուգալացի հարձակվող Բեռնարդու Սիլվան։ «Ֆուլհեմը» 6-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Ամերիկացի պաշտպան Թիմ Ռիմը հեռացվեց վերջին հույսի խախտման համար։

Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 4։0 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 8, 11մ, Բեռնարդու Սիլվա, 19, Գաբրիել Ժեզուս, 72, 75

Հեռացում՝ Թիմ Ռիմ («Ֆուլհեմ»), 6

«Տրանմիր Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

«Շրուսբերի Թաուն» - «Լիվերպուլ»՝ 21։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ