18:51 26 հունվարի, 2020«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։
Առաջին խաղակեսում աչքի ընկան Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն ու պորտուգալացի հարձակվող Բեռնարդու Սիլվան։ «Ֆուլհեմը» 6-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Ամերիկացի պաշտպան Թիմ Ռիմը հեռացվեց վերջին հույսի խախտման համար։
Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 4։0 (տեսանյութ)
Իլկայ Գյունդոգան, 8, 11մ, Բեռնարդու Սիլվա, 19, Գաբրիել Ժեզուս, 72, 75
Հեռացում՝ Թիմ Ռիմ («Ֆուլհեմ»), 6
«Տրանմիր Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)
«Շրուսբերի Թաուն» - «Լիվերպուլ»՝ 21։00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.