22:21  +04,  19 հունվարի, 2020

«Լիվերպուլը» Վան Դեյքի եւ Սալահի գոլերի շնորհիվ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ սեփական խաղադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

14-րդ րոպեին անկյունայինից հետո «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքն օգտագործեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումը եւ գրավեց հյուրերի դարպասը։

25-րդ րոպեին գոլ խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, սակայն VAR-ը ցույց տվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի դեմ կանոնների խախտում է թույլ տվել Վիրջիլ վան Դեյքը, եւ գոլը չգրանցվեց։

Ավելացված ժամանակում լիվերպուլյան թիմի առավելությունը կրկնապատկեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Գոլային փոխանցումը կատարեց դաշտի տերերի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը։

«Լիվերպուլը» 22 խաղից հետո 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 23 խաղում վաստակել է 48 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։0 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյք, 14, Մոհամեդ Սալահ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ