02:05  ,  17 հունվարի, 2020

«Ռոման» քառորդ եզրափակիչում է եւ կմրցի «Յուվենտուսի» հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» հյուրընկալվեց «Պարմային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին հաղթանակ բերեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի դուբլը։ Նա հաշիվը բացեց 49-րդ րոպեին, իսկ 76-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի վնասվածքի պատճառով հայտավորված չէր։

«Ռոմայի» մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Թուրինի «Յուվենտուսը»։

Քառորդ եզրափակիչում կհանդիպեն նաեւ «Նապոլին» ու «Լացիոն», «Ֆիորենտինան» ու «Ինտերը», «Միլանն» ու «Տորինոն»։

Իտալիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Պարմա» - «Ռոմա»՝ 0։2 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 49, 76, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում