11:45  ,  17 հունվարի, 2020

«Լիվերպուլը» նախապատրաստում է ռեկորդային տրանսֆեր

Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Լեւերկուզենի «Բայերի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կայ Հավերցին, հաղորդում է ESPN-ը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 125 միլիոն եվրո, ինչը կլինի ռեկորդային տրանսֆեր անգլիական ակումբի համար։

«Լիվերպուլի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը եղել է հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը՝ 80 միլիոն եվրո։

Կայ Հավերցը 2016-ին է նորամուտը նշել «Բայերի» գլխավոր թիմում։ ՈւԵՖԱ-ն նրան ընդգրկել էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի հայտնությունների խորհրդանշական հավաքականում։

Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Նրան գնելու ցանկություն ունեն նաեւ «Բավարիան», «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում