22:17  ,  16 հունվարի, 2020

Տիմո Վերները կողմնորոշվել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Գերմանական «Լայպցիգի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները ցանկանում է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում, տեղեկացնում է Daily Mail-ը:

Պրեմյեր լիգան ներկայացնող թիմերից 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիմո Վերների տեղափոխությամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Վերները «Լայպցիգի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Վերների պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում