22:42  ,  16 հունվարի, 2020

«Բարսելոնայի» կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքից

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսն ապաքինվել է վնասվածքից և լիարժեք մարզում անցկացրել Իսպանիայի չեմպիոնի կազմում:

23-ամյա կիսապաշտպանն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղին:

«Բարսելոնա» - «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Ընթացիկ մրցաշրջանում Արթուր Ռամոսը կատալոնական թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում