11:10  ,  16 հունվարի, 2020

«Ռեալը» 55 միլիոն եվրո կվճարի «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպանի համար

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հաղորդում է Marca-ն՝ հղում անելով De Telegraaf-ին։

Արքայական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնության հասել էր դեռ անցած ամռանը, իսկ այժմ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել «Այաքսի» հետ, որին տրանսֆերի համար կվճարի 55 միլիոն եվրո։ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալին» կմիանա ամռանը։

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Դոնի վան դե Բեկը մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում