11:10 16 հունվարի, 2020Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հաղորդում է Marca-ն՝ հղում անելով De Telegraaf-ին։
Արքայական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնության հասել էր դեռ անցած ամռանը, իսկ այժմ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել «Այաքսի» հետ, որին տրանսֆերի համար կվճարի 55 միլիոն եվրո։ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալին» կմիանա ամռանը։
Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Դոնի վան դե Բեկը մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.