14:27  ,  14 հունվարի, 2020

Մագնուս Կարլսենը կրկնեց անպարտելի շարքի ռեկորդը՝ 110 պարտիա

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կրկնել է անպարտելի շարքի ռեկորդը դասական շախմատում, հաղորդում է NRK-ն։ Նորվեգացի գրոսմայստերը չի պարտվում արդեն 110 պարտիայում անընդմեջ։

Չինացի Դին Լիրենին պատկանած պաշտոնական ռեկորդը (101 պարտիա) Կարլսենը գերազանցել էր 2019թ․ հոկտեմբերին։ Սակայն ոչ պաշտոնական ռեկորդը պատկանում է Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովին ու խորվաթ Բոգդան Լալիչին՝ 110-ական պարտիա առանց պարտության։

29-ամյա Կարլսենն այժմ մասնակցում է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող ավանդական մրցաշարին եւ առաջին երեք տուրերում ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, չինացի Յանջի Յուի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։ Չորրորդ տուրում հոլանդացի Յորդեն վան Ֆորեստին չպարտվելու դեպքում Կարլսենը կդառնա միանձնյա ռեկորդակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում