18:44  ,  13 հունվարի, 2020

Կոմպանի. «Մանչեսթեր Սիթիի» համար դեռ ոչինչ ավարտված չէ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Վենսան Կոմպանին չի կարծում, որ իր նախկին ակումբն ընթացիկ մրցաշրջանում շանսեր չունի Անգլիայի չեմպիոն դառնալու համար:

«Երբեք չեմ ասի, որ «Մանչեսթեր Սիթիի» համար ամեն ինչ ավարտված է: Կարծում եմ, որ դեռ շանսեր կան չեմպիոնության համար:

Չեմպիոնների լիգայում հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում առաջնահերթություն է «Մանչեսթեր Սիթիի» համար»,- Կոմպանիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» 47 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը «Լիվերպուլն» է՝ 61 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով