23:30  ,  12 հունվարի, 2020

Լուիս Սուարեսը վիրահատվել է եւ բաց կթողնի 4 ամիս

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ենթարկվել է աջ ծնկահոդի վիրահատության եւ բաց կթողնի մոտ չորս ամիս, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Լուիս Սուարեսը վիրահատվել էր նաեւ անցած մրցաշրջանի վերջնամասում, սակայն միջամտությունը կարճաժամկետ արդյունք էր տվել։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 14 գոլ։

Լուիս Սուարեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում