09:09  ,  11 հունվարի, 2020

#Corner. Բերեզովսկին գլխավորեց «Փյունիկը», Մխիթարյանի վնասվածքը, Եվրոպայի չեմպիոնը` «Արարատում»

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 60-րդ թողարկումը՝ 2020-ի առաջին օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

#Corner-ը ներկայացնում է ամանորյա ֆուտբոլային իրադարձությունների հետաքրքիր տեսաշար։

Ռոման Բերեզովսկին գլխավորեց Երեւանի «Փյունիկը»։ #Corner-ը ներկայացնում է հետահայաց անդրադարձ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահի կարիերային:

Հայտնի ռուսաստանցի մասնագետ Իգոր Կոլիվանովը նշանակվեց Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ։ Իտալական «Բոլոնիայի» լեգենդար խաղացողի ղեկավարությամբ Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հենրիխ Մխիթարյանը դարձյալ վնասվածք է ստացել։ Նրա «կարիճ» հարվածով գոլը Պրեմյեր լիգայի նախորդ տասնամյակի լավագույն գոլերի թվում է։

Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի նորեկների խորհրդանշական հավաքականում։ Էդգար Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Լեչեն», Կամո Հովհաննիսյանը՝ «Կայրաթում», Գոռ Մալաքյանը՝ «Ժետիսուում»։

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ։

Վերջում էլ ավանդաբար ներկայացնում ենք զվարճալի ֆուտբոլային տեսաշար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով