09:09 11 հունվարի, 2020NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 60-րդ թողարկումը՝ 2020-ի առաջին օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։
#Corner-ը ներկայացնում է ամանորյա ֆուտբոլային իրադարձությունների հետաքրքիր տեսաշար։
Ռոման Բերեզովսկին գլխավորեց Երեւանի «Փյունիկը»։ #Corner-ը ներկայացնում է հետահայաց անդրադարձ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահի կարիերային:
Հայտնի ռուսաստանցի մասնագետ Իգոր Կոլիվանովը նշանակվեց Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ։ Իտալական «Բոլոնիայի» լեգենդար խաղացողի ղեկավարությամբ Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Հենրիխ Մխիթարյանը դարձյալ վնասվածք է ստացել։ Նրա «կարիճ» հարվածով գոլը Պրեմյեր լիգայի նախորդ տասնամյակի լավագույն գոլերի թվում է։
Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի նորեկների խորհրդանշական հավաքականում։ Էդգար Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Լեչեն», Կամո Հովհաննիսյանը՝ «Կայրաթում», Գոռ Մալաքյանը՝ «Ժետիսուում»։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ։
Վերջում էլ ավանդաբար ներկայացնում ենք զվարճալի ֆուտբոլային տեսաշար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.