13:08  ,  10 հունվարի, 2020

«Ռոման» կփորձի ձեռք բերել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանին

«Ռոման» մտադիր է ձեռք բերել «Միլանի» եւ Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Սուսոյին, հաղորդում է gazetta.it-ը։ Միլանյան ակումբը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին։ «Ռոման» պատրաստ է գործարքում ներառել թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերի տեղափոխությունը «Միլան»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Սուսոն մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Սուսոյի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Հինգ տարի առաջ «Միլանը» Սուսոյին գնել է անգլիական «Լիվերպուլից» 1,3 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում