13:08 10 հունվարի, 2020«Ռոման» մտադիր է ձեռք բերել «Միլանի» եւ Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Սուսոյին, հաղորդում է gazetta.it-ը։ Միլանյան ակումբը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին։ «Ռոման» պատրաստ է գործարքում ներառել թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերի տեղափոխությունը «Միլան»։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Սուսոն մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Սուսոյի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Հինգ տարի առաջ «Միլանը» Սուսոյին գնել է անգլիական «Լիվերպուլից» 1,3 միլիոն եվրոյով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.