11:14  ,  10 հունվարի, 2020

Թենիսիստուհին պայքարից դուրս է մնացել գնդակով աչքին հարված ստանալու հետեւանքով (ֆոտո)

Հոնկոնգում անցկացված ITF շարքի կանանց մրցաշարում աշխարհի 248-րդ ռակետ Արմոնի Տանը ստիպված է եղել անավարտ թողնել հանդիպումը երկրորդ սեթում մրցակցի կողմից գնդակով աչքին ստացած հարվածի հետեւանքով։ Այդ պահին Ֆրանսիան ներկայացնող 22-ամյա թենիսիստուհին պատրաստվելիս է եղել մատուցման։

Մրցավարը դրվագը համարել է պատահականություն, սակայն Արմոնի Տանը Ինստագրամում արած հրապարակման մեջ պնդում է, որ Շվեյցարիան ներկայացնող 19-ամյա Լեոնի Կունգը դիտավորյալ է հարվածել՝ իրեն պայքարից դուրս թողնելու նպատակով։

View this post on Instagram

A post shared by Harmony Tan (@tanharmony) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում