21:50  ,  5 հունվարի, 2020

«Լիվերպուլը» պայքարից դուրս թողեց «Էվերտոնին»

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ տանը մրցեց «Էվերտոնի» հետ։ Հյուրերն իտալացի Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ պարտություն կրեցին նվազագույն հաշվով։

71-րդ րոպեին «Լիվերպուլի» բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի փոխանցումից հետո աչքի ընկավ 19-ամյա անգլիացի կիսապաշտպան Կերթիս Ջոնսը։

«Լիվերպուլը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 1։0 (տեսանյութ)

Կերթիս Ջոնս, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով