19:28  ,  3 հունվարի, 2020

Անչելոտին՝ «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղի մասին․ Մրցելու ենք աշխարհի լավագույն թիմի հետ

«Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի գավաթի խաղարկությունում։

«Մրցելու ենք այս պահին աշխարհի լավագույն թիմի հետ։ Շնորհավորում եմ նրանց աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։

«Էվերտոնը» նախորդ անգամ տիտղոս է նվաճել 1995-ին, Անգլիայի գավաթը։ Բարդ կլինի, բայց պետք է անել հնարավոր ամեն ինչ առանց վախի։

Բոլորը գիտեն՝ ինչպես է խաղում «Լիվերպուլը», որը ֆանտաստիկ թիմ է։ Մենք պետք է իդեալական խաղ ցուցադրենք։ Չենք պատրաստվում 90 րոպե պաշտպանվել։

Մեր թիմում ֆանտաստիկ տրամադրվածություն է։ Ես պետք է լինեմ համբերատար, խաղացողներն էլ պետք է հարմարվեն նոր պահանջներին, որոնք առաջադրում եմ ամեն խաղում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի «Լիվերպուլ» - «Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English