19:28 3 հունվարի, 2020«Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի գավաթի խաղարկությունում։
«Մրցելու ենք այս պահին աշխարհի լավագույն թիմի հետ։ Շնորհավորում եմ նրանց աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։
«Էվերտոնը» նախորդ անգամ տիտղոս է նվաճել 1995-ին, Անգլիայի գավաթը։ Բարդ կլինի, բայց պետք է անել հնարավոր ամեն ինչ առանց վախի։
Բոլորը գիտեն՝ ինչպես է խաղում «Լիվերպուլը», որը ֆանտաստիկ թիմ է։ Մենք պետք է իդեալական խաղ ցուցադրենք։ Չենք պատրաստվում 90 րոպե պաշտպանվել։
Մեր թիմում ֆանտաստիկ տրամադրվածություն է։ Ես պետք է լինեմ համբերատար, խաղացողներն էլ պետք է հարմարվեն նոր պահանջներին, որոնք առաջադրում եմ ամեն խաղում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի «Լիվերպուլ» - «Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.