Լոնդոնի «Չելսին» կփորձի այս ամիս ձեռք բերել ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին, հաղորդում է Sky Sports-ը։
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դիտարկում է նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխության տարբերակը։
Դեմբելեին կամ Վերներին ձեռք բերելու դեպքում, «Չելսիից» կհեռանան ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն եւ բելգիացի Միշի Բատշուաին։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Մուսա Դեմբելեն մասնակցել է 18 հանդիպման, խփել 10 գոլ։
«Չելսին» Պրեմյեր լիգայի 20 տուրից հետո 35 միավորով չորրորդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում