17:12 1 հունվարի, 2020Լոնդոնի «Չելսին» կփորձի այս ամիս ձեռք բերել ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին, հաղորդում է Sky Sports-ը։
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դիտարկում է նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխության տարբերակը։
Դեմբելեին կամ Վերներին ձեռք բերելու դեպքում, «Չելսիից» կհեռանան ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն եւ բելգիացի Միշի Բատշուաին։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Մուսա Դեմբելեն մասնակցել է 18 հանդիպման, խփել 10 գոլ։
«Չելսին» Պրեմյեր լիգայի 20 տուրից հետո 35 միավորով չորրորդ տեղում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.