01:15  ,  31 դեկտեմբերի, 2019

Նուրմագոմեդովի հայր. Ֆերգյուսոնն ավելի ուժեղ մրցակից է, քան Մաքգրեգորը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայր Աբդուլմանապ Նուրմագոմեդովը խոսել է իր որդու առաջիկա մենամարտի մասին:

«Խաբիբը մրցելու է հզոր մարզիկի հետ, և կարծում եմ, որ պետք է անի ամեն ինչ, որպեսզի Ֆերգյուսոնին հաղթի ամենաուշը երկրորդ ռաունդում:

Մենք չենք մտածում Մաքգրեգորի հետ ռևանշի մասին, քանի որ Տոնի Ֆերգյուսոնն ավելի ուժեղ մարզիկ է, քան նա»,- Նուրմագոմեդով ավագի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Նշենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2020 թվականի ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում