17:31  ,  29 դեկտեմբերի, 2019

«Արսենալը» 40 միլիոն եվրո է պահանջում Գրանիտ Ջակայի համար

Բեռլինի «Հերտան» 35 միլիոն եվրո է առաջարկել Լոնդոնի «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի համար եւ ցանկանում է տրանսֆերն իրագործել հունվարին, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Անգլիական ակումբը պատրաստ է վաճառել 27-ամյա խաղացողին, սակայն պահանջում է 40 միլիոն եվրո։ Բանակցությունները եզրափակիչ փուլում են։

Հոկտեմբերին Գրանիտ Ջական կոնֆլիկտ էր ունեցել ակումբի երկրպագուների հետ, որոնք սուլել էին ֆուտբոլիստին «Քրիսթալ Փելասի» հետ խաղում 2։2 հաշվի ժամանակ փոխարինվելիս խաղադաշտից դանդաղ հեռանալու համար։ Ջական հայհոյանքով էր պատասխանել երկրպագուների սուլոցներին, հանել էր խաղաշապիկը եւ հեռացել հանդերձարան։ Դրանից հետո նա զրկվեց ավագի թեւկապից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում