17:31 29 դեկտեմբերի, 2019Բեռլինի «Հերտան» 35 միլիոն եվրո է առաջարկել Լոնդոնի «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի համար եւ ցանկանում է տրանսֆերն իրագործել հունվարին, հաղորդում է Sky Sport Italia-ն։
Անգլիական ակումբը պատրաստ է վաճառել 27-ամյա խաղացողին, սակայն պահանջում է 40 միլիոն եվրո։ Բանակցությունները եզրափակիչ փուլում են։
Հոկտեմբերին Գրանիտ Ջական կոնֆլիկտ էր ունեցել ակումբի երկրպագուների հետ, որոնք սուլել էին ֆուտբոլիստին «Քրիսթալ Փելասի» հետ խաղում 2։2 հաշվի ժամանակ փոխարինվելիս խաղադաշտից դանդաղ հեռանալու համար։ Ջական հայհոյանքով էր պատասխանել երկրպագուների սուլոցներին, հանել էր խաղաշապիկը եւ հեռացել հանդերձարան։ Դրանից հետո նա զրկվեց ավագի թեւկապից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.