21:46  ,  28 դեկտեմբերի, 2019

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» հարձակվողին

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ռոմայի» հարձակվող Ջենգիզ Ունդերին։ 22-ամյա թուրք ֆուտբոլիստը դժգոհ է պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմում քիչ խաղային ժամանակ ստանալուց եւ պատրաստ է հունվարին հեռանալ Հռոմից, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

«Տոտենհեմը» պատրաստ է գործարքում ներառել հարձակվող Էրիկ Լամելայի տեղափոխությունը «Ռոմա», քանի որ անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն իր ծրագրերում չի տեսնում 27-ամյա արգենտինացուն։

Ջենգիզ Ունդերի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ «Միլանը»։

Ընթացիկ մրցաշրջանում Ունդերը «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում