21:46 28 դեկտեմբերի, 2019Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ռոմայի» հարձակվող Ջենգիզ Ունդերին։ 22-ամյա թուրք ֆուտբոլիստը դժգոհ է պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմում քիչ խաղային ժամանակ ստանալուց եւ պատրաստ է հունվարին հեռանալ Հռոմից, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։
«Տոտենհեմը» պատրաստ է գործարքում ներառել հարձակվող Էրիկ Լամելայի տեղափոխությունը «Ռոմա», քանի որ անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն իր ծրագրերում չի տեսնում 27-ամյա արգենտինացուն։
Ջենգիզ Ունդերի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ «Միլանը»։
Ընթացիկ մրցաշրջանում Ունդերը «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.