Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի կարծում, թե «Լիվերպուլը» կարող է կրկնել Պրեմյեր լիգայում «Արսենալի» անպարտելի հանդիպումների ցուցանիշը:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված և գոհ եմ այս մրցաշրջանում իմ թիմի մրցելույթներից, սակայն այս պահին պետք չէ մտածել «Արսենալի» ցուցանիշը կրկնելու մասին: Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք դա անել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայում ամենաշատ թվով անպարտելի հանդիպումներ անցկացրել է «Արսենալը»՝ 49 հանդիպում: «Լիվերպուլը» «Լեսթերի» դեմ խաղում 35-րդ անպարտելի հանդիպումն անցկացրեց Պրեմյեր լիգայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում