10:11  ,  26 դեկտեմբերի, 2019

«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում դեկտեմբերի 26-ին տեղի կունենան 19-րդ տուրի հանդիպումները։ Առաջատար «Լիվերպուլը» կհյուրընկալվի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին»։

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը 2․10 է։ «Լեսթեր Սիթիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․30 գործակցով, ոչ ոքի արդյունքը՝ 3․70։

«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (դեկտեմբերի 27)։

«Լիվերպուլը» 17 խաղում վաստակել է 49 միավոր, «Լեսթեր Սիթին» 18 խաղից հետո ունի 39 միավոր։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում թիմերը խաղացել են 1։1 հաշվով, երկրորդ շրջանում «Լիվերպուլը» հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում