Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի վեցակի չեմպիոնուհի Յանա Եգորյանը խոսել է Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերից իր սպասելիքների մասին:
«Եթե ես մասնակցեմ Օլիմպիական խաղերին, ապա ամեն ինչ կանեմ, որպեսզի 2 ոսկե մեդալ նվաճեմ: Հուսով եմ՝ առաջիկայում Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ամեն ինչ կկարգավորվի»,- Եգորյանի խոսքը փոխանցում է РИА Новости-ն:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ 2016 թվականին տեղի ունեցած Օլիմպիական խաղերում Յանա Եգորյանը հաղթող էր ճանաչվել անհատական և թիմային պայքարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի
16:32 , 12 հոկտեմբերի