20:10  ,  24 դեկտեմբերի, 2019

Ժիրուն հաստատել է, որ մոտ է «Չելսիից» հեռանալուն

Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ մոտ է լոնդոնյան ակումբից հեռանալուն:

«Առաջիկայում զրույց կունենամ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ և որոշում կընդունեմ իմ ապագայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դժվար կլինի «Չելսիում» մնալը:

Իմ գլխավոր նպատակը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ամռանը Եվրոպայի առաջնությանը մասնակցելն է: Ցանկանում եմ օգնել իմ թիմին դառնալ Եվրոպայի չեմպիոն»,- Ժիրուի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ավելի վաղ 33-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ դժգոհ է «Չելսիում» ստացած իր խաղաժամանակից:

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում