22:50  ,  21 դեկտեմբերի, 2019

«Ինտերը» խնդիրներ չունեցավ եւ առաջին տեղում է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ինտերը» տանը մրցեց «Ջենոայի» հետ։ Միլանյան թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի դուբլը, իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինիի եւ իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոյի գոլերը։

«Ինտերը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի «Յուվենտուսը», որը զիջում է գոլերի տարբերությամբ։ «Ջենոան» նախավերջինն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ինտեր» - «Ջենոա»՝ 4։0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 31, 71, Ռոբերտո Գալյարդինի, 32, Սեբաստիանո Էսպոզիտո, 64, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում