Չինաստանի առաջնությունը ներկայացնող «Դալյան Իֆանի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է անգլիական ակումբ գլխավորել:
«Ես մի քանի առաջարկ եմ ստացել Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբներից, սակայն ինձ ժամանակ է հարկավոր բոլոր առաջարկներն ուսումնասիրելու և լավագույն ընտրությունը կատարելու համար:
Պրեմյեր լիգան աշխարհի ուժեղագույն մրցաշարերից մեկն է և ես ցանկանում եմ հնարավորինս շուտ աշխատանքի անցնել Անգլիայում»,- The Athletic-ի հաղորդմամբ՝ ասել է 59-ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսը 2004-2010 թվականներին գլխավորել է «Լիվերպուլը», 2012-2013 թվականներին՝ «Չելսին», իսկ 2016-2019 թվականներին՝ «Նյուքասլ Յունայթեդը»:
2019 թվականի հուլիսին Ռաֆայել Բենիտեսը պայմանագիր կնքեց «Դալյան Իֆանի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում