12:12  ,  17 դեկտեմբերի, 2019

Լերոյ Սանեն վերսկսել է մարզումները (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն օգոստոսին ստացած վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել: Այս մասին 23-ամյա կիսապաշտպանը հայտնել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Սանեն օգոստոսի 4-ին տեղի ունեցած «Լիվերպուլի» դեմ խաղում ստացել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք և վիրահատության էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լերոյ Սանեն մոտ էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն Սանեի վնասվածք ստանալուց հետո «Բավարիան» հրաժարվեց պայմանագիր կնքել գերմանացի կիսապաշտպանի հետ:

Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից: Անգլիական ակումբի կազմում 23-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 134 հանդիպման՝ դառնալով 39 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ:

Leroy Sane provided an update on his injury

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով