15:18  ,  14 դեկտեմբերի, 2019

Մոդրիչը շքեղ առանձնատուն է գնել Մադրիդում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր առանձնատուն է գնել Մադրիդի Լա Մորալեխա թաղամասում:

Marca-ի հաղորդմամբ՝ նոր առանձնատան դիմաց Արքայական ակումբի 34-ամյա կիսապաշտպանը վճարել է 12 միլիոն եվրո:

Առանձնատունն ունի 9 սենյակ, մարզասրահ, մերսման սրահ, կինոթատրոն, բար, երեխաների համար նախատեսված հատուկ խաղասենյակ, աշխատասենյակ և 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում