Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին չի մասնակցի: Մարտի 14-ին այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեւոն Ջուլֆալակյանը:
«Մենք հեռու ենք մնում քաղաքականությունից, այդ թվում եւ ես: Կցանկանաք, որ իրոք հաղթի այն քաղաքական ուժը, որը լավ գործ է անելու երկրի համար: Թող ազնիվ եւ արդար պայքար լինի պատգամավորների միջեւ: Փորձում ենք չխառնվել քաղաքական անցուդարձին եւ քաղաքականությանն ընդհանրապես: Մենք մեր գործն ունենք եւ մեր գործով արդեն ապացուցել ենք, որ լավ գործ ենք անում: Թող քաղաքական գործիչներն էլ քաղաքականությամբ զբաղվեն: Եթե նրանցից ամեն մեկն իր գործը լավ անի՝ մեր երկիրը կծաղկի, կբարգավաճի»,- հայտարարեց Լեւոն Ջուլֆալակյան:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի